Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի մարտի 17-ի թիվ 65-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 227-Ն
 14.12.2022

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի մարտի 17-ի թիվ 65-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

Հրապարակման ամսաթիվ՝ 23.12.2022

Նպատակ ունենալով հստակեցնել ֆինանսական խմբերի գործունեության կարգավորման նպատակով ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշները, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 39.21-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի մարտի 17-ի «Ֆինանսական խմբերի գործունեության կարգավորման նպատակով ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներն ու կարգը հաստատելու մասին» թիվ 65-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական խմբերի գործունեության կարգավորման նպատակով ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներն ու կարգը» Հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը.

1) 3-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. Կենտրոնական բանկի կողմից իրականացվող հարցազրույցի արդյունքներով արձանագրվում է, որ անձի կրթությունը և (կամ) որակավորումը, մասնագիտական գիտելիքները և աշխատանքային փորձը բավարարում են տվյալ ֆինանսական խմբի ժամանակավոր կառավարման մարմնի պարտականությունների կատարմանը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2022 թ. դեկտեմբերի 21, ք. Երևան