Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի մարտի 25-ի թիվ 114-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 228-Ն
 14.12.2022

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի մարտի 25-ի թիվ 114-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հրապարակման ամսաթիվ՝ 23.12.2022r

Նպատակ ունենալով  հստակեցնել ֆինանսական կազմակերպությունների ղեկավարներ համարվելու պահանջները, ինչպես նաև բարձրացնել ֆինանսական կազմակերպությունների շահագրգիռ մասնակցությունն ու պատասխանատվությունը ղեկավարների ընտրության հարցում, հիմք ընդունելով  «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետը, 181  հոդվածի 2-րդ մասի «բ» կետը և 22-րդ հոդվածի 2-րդ մասի «ե»կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերը, 23-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, 90-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 58-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը, 114-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը, 179-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետին, ղեկավարվելով  «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ  իրավական  ակտերի  մասին»  օրենքի  33-րդ հոդվածի 1-ին մասով, 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 

Ո ր ո շ ու մ  է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003թվականի մարտի 25-ի «Բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, այլ մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար լինելու, ապահովագրական ընկերությունում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, ապահովագրական ընկերությունում ղեկավար կամ ապահովագրական բրոքերային ընկերության պատասխանատու անձ լինելու, ներդրումային ընկերությունում, կարգավորվող շուկայի օպերատորում, Կենտրոնական դեպոզիտարիայում նշանակալից մասնակցություն ձեռքբերելու կամ ղեկավար լինելու ուղեցույցը» թիվ 114-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ֆինանսական կազմակերպությունում ղեկավար լինելու, ՂԵԿԱՎԱՐԻՆ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ կամ նշանակալից մասնակցություն, ԱՅԼ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ձեռք բերելու, ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ուղեցույց»,

2) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հաստատել «ֆինանսական կազմակերպությունում ղեկավար լինելու, ղեկավարին գրանցումից հանելու կամ նշանակալից մասնակցություն, այլ մասնակցություն ձեռք բերելու, նշանակալից մասնակցությունը դադարեցնելու ուղեցույց»՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի,

3) Որոշմամբ հաստատված «Բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, այլ մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար լինելու, ապահովագրական ընկերությունում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, ապահովագրական ընկերությունում ղեկավար կամ ապահովագրական բրոքերային ընկերության պատասխանատու անձ լինելու, ներդրումային ընկերությունում, կարգավորվող շուկայի օպերատորում, Կենտրոնական դեպոզիտարիայում նշանակալից մասնակցություն ձեռքբերելու կամ ղեկավար լինելու ուղեցույցը» Հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2022 թ. դեկտեմբերի 21, ք. Երևան