Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի մարտի 15-ի թիվ 40-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 248-Ն
27.12.2022
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի մարտի 15-ի թիվ 40-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 04.01.2023
Նպատակ ունենալով կազմակերպել հազար դրամ անվանական արժեքով 2022 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամների շրջանառությունը, Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում կանխիկ դրամով իրականացվող գործառնությունները, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության դրամանիշերի վճարունակության, հնամաշության հատկանիշները: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ը հաստատելումասին թիվ 40-Նորոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության դրամանիշերի վճարունակության, հնամաշության հատկանիշները: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ի Հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի, իսկ Հավելված 6-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 23-ից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2022 թ. դեկտեմբերի 29, ք. Երևան