Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հունիսի 8-ի թիվ 293-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 249-Ն
 27.12.2022

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հունիսի 8-ի թիվ 293-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

Հրապարակման ամսաթիվ՝ 05.01.2023

 

Նպատակ ունենալով  համապատասխանեցնել բանկերի կողմից արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելիս հաճախորդին տրամադրվող անդորրագրի վրա առկա տեղեկատվությունը մասնագիտացված այլ անձանց կողմից տրամադրվող անդորրագրի վրա առկա տեղեկատվությանը, հիմք ընդունելով  «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասը, ղեկավարվելով   «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ  է.

  1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հունիսի 8-ի ««Մասնագիտացված անձանց կողմից հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթղթերի տրամադրման կարգը» հաստատելու մասին» թիվ 293-Ն որոշմամբ հաստատված «Մասնագիտացված անձանց կողմից հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթղթերի տրամադրման» կարգի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    «5. Սույն կարգի 4-րդ կետի «ժբ», «ժգ» և «ժդ» ենթակետերով սահմանված տեղեկատվության առկայությունը անդորրագրերի վրա պարտադիր է մեկ հարյուր հազար դրամ գումարը գերազանցող առք ու վաճառքի գործառնությունների համար։ Ընդ որում, սույն կարգի 4-րդ կետի «ժդ» ենթակետի պահանջը կհամարվի բավարարված նաև այն դեպքում, եթե բացակայում է անդորրագրի ձևաթերթիկի «հաճախորդի ստորագրություն» դաշտը, սակայն անդորրագրի վրա առկա է հաճախորդի ստորագրությունը:»։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից։

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

2022 թ. դեկտեմբերի 29, ք. Երևան