«Անձի (ակտիվների համախմբի) ստեղծման կամ գործունեության նպատակը որպես ներդրումային ֆոնդի նպատակ գնահատելու չափանիշները» կանոնակարգ 10/33-ը սահմանելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 4-Ն
 10.01.2023

«Անձի (ակտիվների համախմբի) ստեղծման կամ գործունեության նպատակը որպես ներդրումային ֆոնդի նպատակ գնահատելու չափանիշները» կանոնակարգ 10/33-ը սահմանելու մասին

Նպատակ ունենալով խթանել ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի ոլորտի զարգացումը՝ հստակեցնելով անձի (ակտիվների համախմբի) ստեղծումը կամ գործունեությունը որպես ներդրումային ֆոնդ որակելու չափանիշները և հնարավորություն տալով բացառապես այդ չափանիշներին բավարարող անձանց հանդես գալու որպես ներդրումային ֆոնդ, հիմք ընդունելով  «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 

Ո ր ո շ ու մ  է .

  1. Սահմանել «Անձի (ակտիվների համախմբի) ստեղծման կամ գործունեության նպատակը որպես ներդրումային ֆոնդի նպատակ գնահատելու չափանիշները» կանոնակարգ 10/33-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

ք. Երևան