«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունների և լրացումների գրանցումը մերժելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 9 Ա
24.01.2023
«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունների և լրացումների գրանցումը մերժելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 37-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով,
հաշվի առնելով այն, որ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպությունը 23.12.2022թ. և 16.01.2023թ. միջնորդագրերով և կից փաստաթղթերով դիմել է ՀՀ կենտրոնական բանկ՝ Բյուրոյի «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 (այսուհետ՝ նաև RL 1-001 Կանոններ) կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները գրանցելու միջնորդությամբ, ինչպես նաև այն, որ RL 1-001 Կանոնների 33-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում կատարված փոփոխությունները կարող են վտանգել ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների, ապահովագրական ընկերությունների, այլ անձանց շահերը կամ ԱՊՊԱ համակարգի բնականոն գործունեությունը, իսկ RL 1-001 Կանոնների 44-րդ կետում կատարված լրացումը հակասում է Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետին,
հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի բացասական եզրակացությունը (2023 թվականի հունվարի 20-ի թիվ 3 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
- Մերժել՝ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության խորհրդի 2022 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 33-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունների և լրացումների գրանցումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
ք. Երևան