«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդի, պահպանողական կենսաթոշակային ֆոնդի, հավասարակշռված կենսաթոշակային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 7 Ա
 24.01.2023

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պահպանողական (կոնսերվատիվ) կենսաթոշակային ֆոնդի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հավասարակշռված կենսաթոշակային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 02.05.2011թ. թիվ 117-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 16-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի հունվարի 20-ի թիվ 3 արձանագրություն) և քննարկելով «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ 05.01.2023թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը

Որոշում է.

  1. Գրանցել «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդի կանոնների փոփոխությունները:
  2. Գրանցել «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պահպանողական (կոնսերվատիվ) կենսաթոշակային ֆոնդի կանոնների փոփոխությունները:
  3. Գրանցել «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հավասարակշռված կենսաթոշակային ֆոնդի կանոնների փոփոխությունները:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

ք. Երևան