«ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «Գլոքալ այբ ֆոնդ», «Գլոքալ բեն ֆոնդ», «Գլոքալ գիմ ֆոնդ» ոչ հրապարակային չտարատեսականացված բաց պայմանագրային ներդրումային ֆոնդերի կանոնների գրանցման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 8 Ա
24.01.2023
«ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «Գլոքալ այբ ֆոնդ» ոչ հրապարակային չտարատեսականացված բաց պայմանագրային ներդրումային ֆոնդի, «Գլոքալ» փակ բաժնետիրական ընկերության «Գլոքալ բեն ֆոնդ» ոչ հրապարակային չտարատեսականացված բաց պայմանագրային ներդրումային ֆոնդի, «Գլոքալ» փակ բաժնետիրական ընկերության «Գլոքալ գիմ ֆոնդ» ոչ հրապարակային չտարատեսականացված բաց պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ի 26-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերությունը 02.12.2022թ.-ին, 16.12.2022թ.-ին, 21.12.2022թ. և 18.01.2023թ.-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ «ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԳԼՈՔԱԼ ԱՅԲ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի, «ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԳԼՈՔԱԼ ԲԵՆ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի, «ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԳԼՈՔԱԼ ԳԻՄ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի հունվարի 20-ի թիվ 3 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
- Գրանցել «ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԳԼՈՔԱԼ ԱՅԲ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
- Գրանցել «ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԳԼՈՔԱԼ ԲԵՆ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
- Գրանցել «ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԳԼՈՔԱԼ ԳԻՄ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
ք. Երևան