«Բալչուգ կապիտալ» ՓԲԸ «Սեյֆ սթրաթեջի ֆոնդ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 13 Ա
 07.02.2023

«Բալչուգ կապիտալ» ՓԲԸ «Սեյֆ սթրաթեջի ֆոնդ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» Կանոնակարգ 10/29-ի 26-րդ կետով,

հաշվի առնելով այն, որ «Բալչուգ կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությունը  04.11.2022 թ., 09.11.2022 թ., 26.10.2023 թ. և 01.02.2023 թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «Բալչուգ Կապիտալ» ՓԲԸ «Սեյֆ Սթրաթեջի Ֆոնդ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ,

հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի  եզրակացությունը (2023 թվականի փետրվարի 3-ի թիվ 5 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է.

  1. Գրանցել «Բալչուգ Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության «Սեյֆ Սթրաթեջի Ֆոնդ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

ք. Երևան