Ա/Ձ Արսեն Գալստյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 143 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 14 Ա
 07.02.2023

Ա/Ձ  Արսեն Գալստյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 143 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով,  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36-րդ կետով, 

հաշվի առնելով այն, որ Ա/Ձ Արսեն Գալստյանը 18.01.2023 թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի լիցենզիան վերաձևակերպելու միջնորդությամբ,

հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (03.02.2023 թ. թիվ 05 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Վերաձևակերպել Ա/Ձ Արսեն Գալստյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 143 լիցենզիան՝ կապված Արսեն Գալստյանի անձնագրի տվյալների փոփոխության հետ:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

ք. Երևան