«Տոսպ գրուպ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 834 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 17 Ա
28.02.2023
«Տոսպ գրուպ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 834 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետով,
հաշվի առնելով այն, որ «ՏՈՍՊ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն 03.02.2023թ. դիմել է ՀՀ կենտրոնական բանկ՝ «ՏՈՍՊ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 834 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2023թ. փետրվարի 15-ի թիվ 7 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Ուժը կորցրած ճանաչել «ՏՈՍՊ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 834 լիցենզիան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
ք. Երևան