«Ռեգո» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ապահովագրական գործունեության լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 21 Ա
 07.03.2023

«Ռեգո» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ապահովագրական գործունեության լիցենզիան վերաձևակերպելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» Կանոնակարգ 3/01-ի 213-րդ կետի 4-րդ ենթակետով,

հաշվի առնելով, որ «ՌԵԳՈ» Ապահովագրական ՓԲԸ-ն 10.02.2023թ. և 17.02.2023թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ՌԵԳՈ» Ապահովագրական ՓԲԸ-ին տրամադրված ապահովագրական գործունեության  լիզենզիան վերաձևակերպելու  միջնորդություններով,

հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023թ. մարտի 1-ի թիվ 09 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է . 

  1. Վերաձևակերպել «ՌԵԳՈ» ԱՓԲԸ-ի ոչ կյանքի ապահովագրության իրականացման թիվ ԱՊՈ 0010 լիցենզիան` կապված «ՌԵԳՈ» Ապահովագրական Փակ Բաժնետիրական Ընկերության ֆիրմային անվանման՝ որպես «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական Փակ Բաժնետիրական Ընկերություն փոփոխության հետ:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

ք. Երևան