«ԳՈՒԱՎԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (լիցենզիա թիվ 841) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 22 Ա
07.03.2023
«ԳՈԻԱՎԱ» ՍՊԸ-ին (լիցենզիա թիվ 841) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ԳՈՒԱՎԱ» ՍՊԸ-ն 08.02.2023թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ մասնաճյուղի լիցենզիա ստանալու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2023թ. մարտի 1-ի թիվ 09 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- «ԳՈՒԱՎԱ» ՍՊԸ-ի (լիցենզիա թիվ 841) թիվ 1 մասնաճյուղին տրամադրել լիցենզիա՝ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Երևանյան փողոց, 20/2 հասցեում արտարժույթի առուվաճառքի գործառնություններ իրականացնելու համար։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
ք. Երևան