«ԷՄԶԱ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 844 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 23 Ա
 07.03.2023

«ԷՄԶԱ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 844 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետով,

հաշվի առնելով այն, որ  «ԷՄԶԱ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ն 21.02.2023թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ԷՄԶԱ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 844 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջնորդությամբ,

հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2023թ. մարտի 1-ի թիվ 09 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է.

  1. Ուժը կորցրած ճանաչել «ԷՄԶԱ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 844 լիցենզիան:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

ք. Երևան