Ա/Ձ Նորայր Մարտիրոսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 137 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 24 Ա
 07.03.2023

Ա/Ձ Նորայր Մարտիրոսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 137 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 9-րդ կետով, 

հաշվի առնելով այն, որ Ա/Ձ Նորայր Մարտիրոսյանը 08.02.2023թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 137 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդությամբ,

հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023թ. մարտի 1-ի թիվ 09 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 Ո ր ո շ ու մ  է.

  1. Վերաձևակերպել Ա/Ձ Նորայր Մարտիրոսյանին տրամադրված թիվ 137 լիցենզիան՝ կապված փոխանակման կետի գործունեության վայրի փոփոխության հետ (գործունեության վայրի նոր հասցեն է՝ ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Աբովյան, գ.Առինջ, Պարույր Սևակ թաղամասի 4-րդ փողոց, 2 առևտրի կենտրոն)։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Մարտին Գալստյան

ք. Երևան