Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2010 թվականի առաջին եռամսյակի բանբերի մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 102Ա
11/05/2010
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2010 թվականի առաջին եռամսյակի բանբերի մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2010 թվականի առաջին եռամսյակի բանբեր» նյութին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2010 թ. մայիսի 13, ք. Երևան