Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (2022 թ. 1-ին եռ. - 2022 թ. 4-րդ եռ.)​ հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 18Ա
 28.02.2023

Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 17-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե» կետը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը  

Ո ր ո շ ու մ  է. 

  1. Հաստատել «Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (1-ին եռ. 2022 թ. – 4-րդ եռ. 2022 թ.)»՝ համաձայն սույն որոշման հավելվածի:
  2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ սահմանված կարգով ապահովել հաստատված փաստաթղթի հրապարակումը Հայաստանի Հանրապետոթյան կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                  Մ. Գալստյան
   Երևան