Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2009 թվականի երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագիրը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 120Ա
12.05.2009
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2009 թվականի երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագիրը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականություն ծրագիր» նյութը:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը՝ սահմանված ժամկետում իրականացնել նշված նյութի հրատարակումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2009թ. մայիսի 14, ք. Երևան