Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2009 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ճշգրտված ծրագիրը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 66Ա
 27.03.2009

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2009 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ճշգրտված ծրագիրը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը  

Ո ր ո շ ու մ  է. 

  1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2009 թվականի առաջին եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ճշգրտված ծրագիր» նյութին:
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը՝ սահմանված ժամկետում իրականացնել նշված նյութի հրատարակումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                     Արթուր Ջավադյան

2009թ. ապրիլի 6, ք. Երևան