«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2010 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիր. երկրորդ եռամսյակ» նյութը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 90Ա
30.04.2010
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2010 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիր. երկրորդ եռամսյակ» նյութը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2010 թվականի երկրորդ եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագիր» նյութին:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը՝ սահմանված ժամկետում իրականացնել նշված նյութի հրատարակումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2010 թ. մայիսի 5, ք. Երևան