«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2010 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիր. երրորդ եռամսյակ» նյութը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 175Ա
 27.07.2010

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2010 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիր. երրորդ եռամսյակ» նյութը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը   

Ո ր ո շ ու մ  է. 

  1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2010 թվականի Դրամավարկային քաղաքականության ծրագիր. երրորդ եռամսյակ»:
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը՝ սահմանված ժամկետում իրականացնել նշված նյութի հրատարակումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ  Արթուր Ջավադյան

2010 թ. հուլիսի 29, ք. Երևան