Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (4-րդ եռ. 2018թ. – 3-րդ եռ. 2019թ.) հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 185 Ա
29.11.2019
Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 17-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե» կետը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Հաստատել «Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (4-րդ եռ. 2018թ. – 3-րդ եռ. 2019թ.)» համաձայն սույն որոշման Հավելվածի:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Գլխավոր քարտուղարության Կորպորատիվ ծառայությունների վարչությանը՝ սահմանված ժամկետում իրականացնել նշված նյութի խմբագրումը:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Գլխավոր քարտուղարության Հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ սահմանված կարգով հրապարակել այն ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում շահագրգիռ ստորաբաժանումներին պատշաճ կարգով ծանուցելու օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2019թ. նոյեմբերի 29, ք. Երևան