Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (1- ին եռ. 2019թ. - 4-րդ եռ. 2019թ.) հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 27Ա
28.02.2020
Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 17-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Հաստատել «Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (1-ին եռ. 2019 թ. – 4-րդ եռ. 2019 թ.)»:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գլխավոր քարտուղարության Կենտրոնական բանկի նախագահի գրասենյակին՝ սահմանված ժամկետում իրականացնել նշված նյութի խմբագրումը:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գլխավոր քարտուղարության հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ սահմանված կարգով հրապարակել փաստաթուղթը և տեղադրել ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյան
2020 թ. փետրվարի 28, ք. Երևան