Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (3-րդ եռ. 2018թ. – 2-րդ եռ. 2019թ.) հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 117Ա
 30.08.2019

Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 17-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը  

Ո ր ո շ ու մ  է. 

  1. Հաստատել «Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (3-րդ եռ. 2018թ. – 2-րդ եռ. 2019թ.)»:
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Գլխավոր քարտուղարության Կորպորատիվ ծառայությունների վարչությանը՝ սահմանված ժամկետում իրականացնել նշված նյութի խմբագրումը:
  3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Գլխավոր քարտուղարության Հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ սահմանված կարգով հրապարակել այն և տեղադրել ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Վախթանգ Աբրահամյան

2019 թ. օգոստոսի 30, ք. Երևան