Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (1-ին եռ. 2020թ. - 4-րդ եռ. 2020թ.) հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 20Ա
25.02.2021
Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 17-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե» կետը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Հաստատել «Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (1-ին եռ. 2020թ. – 4-րդ եռ. 2020թ.)»՝ համաձայն սույն որոշման հավելվածի:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Գլխավոր քարտուղարությանը՝ սահմանված ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված հաշվետվության խմբագրումը:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ սահմանված կարգով հրապարակել սույն որոշման 1-ին կետում նշված հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2021 թ. փետրվար, ք. Երևան