Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (3-րդ եռ. 2019թ. - 2-րդ եռ. 2020թ.) հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 136Ա
 28.08.2020

Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 17-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը  

Ո ր ո շ ու մ  է. 

  1. Հաստատել «Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (3-րդ եռ. 2019 թ. – 2-րդ եռ. 2020 թ.)» (կցվում է):
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի քարտուղարության տպագրահրատարակչական բաժնին՝ սահմանված ժամկետում իրականացնել նշված նյութի խմբագրումը:
  3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի քարտուղարության հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ սահմանված կարգով հրապարակել փաստաթուղթը և տեղադրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ   Մարտին Գալստյան

2020 թ. օգոստոսի 31, ք. Երևան