Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (2021թ. 4-րդ եռ. - 2022թ. 3-րդ եռ.) հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 207Ա
29.11.2022
Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 17-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե» կետը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Հաստատել «Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (4-րդ եռ. 2021 թ. – 3-րդ եռ. 2022 թ.)»՝ համաձայն սույն որոշման հավելվածի:
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ սահմանված կարգով ապահովել հաստատված փաստաթղթի հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2022 թ. նոյեմբերի 29, ք. Երևան