«Հայաստանի ֆինանսական համակարգը 2007. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» նյութի հաստատման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 85Ա
25.03.2008
«Հայաստանի ֆինանսական համակարգը 2007. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» նյութի հաստատման մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իզ» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Հաստատել «Հայաստանի ֆինանսական համակարգը 2007. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» նյութը (կցվում է):
- Հանձնարարել Կենտրոնական բանկի աշխատակազմին մինչև սույն թվականի մայիսի 20-ը ապահովել նյութի անգլերեն լեզվով թարգմանությունը:
- Հանձնարարել Կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը մինչև սույն թվականի ապրիլի 20-ը ապահովել նյութի հայերեն տարբերակի, իսկ մինչև մայիսի 30-ը անգլերեն տարբերակի տպագրությունը` 150-ական օրինակով:
- Հանձնարարել Հաշվապահական հաշվառման վարչությանը ծախսերը կատարել Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչության բյուջեի «Հայաստանի բանկային համակարգը. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» հոդվածից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյան
2008 թ. մարտի 28, ք. Երևան