Ֆինանսական շուկայում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2005 թվականի դեկտեմբերի 23-ի գործառնությունների տոկոսադրույքների մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 574 Ա
 23.12.2005

Ֆինանսական շուկայում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործառնությունների տոկոսադրույքների մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «գ» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ   է.

1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական վարչությանը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ֆինանսական շուկայում գործառնություններն իրականացնել հետևյալ տոկոսադրույքներով՝

1.1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կնքվող ռեպո համաձայնագրերի տոկոսադրույքը՝ 3.5%:
1.2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային վարկերի տոկոսադրույքը՝ 16%:
1.3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող ավանդների տոկոսադրույքը՝ 1%:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի դեկտեմբերի 26-ից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Տիգրան Սարգսյան

2005 թ. դեկտեմբերի 26, ք. Երևան