«Հայաստանի ֆինանսական համակարգը 2011. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» նյութի հաստատման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 100Ա
17.04.2012
«Հայաստանի ֆինանսական համակարգը 2011. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» նյութի հաստատման մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Հաստատել «Հայաստանի ֆինանսական համակարգը զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» նյութը (կցվում է):
- Հանձնարարել ՀՀ կենտրոնական բանկի աշխատակազմին՝ սահմանված ժամկետներում ապահովել նյութի անգլերեն և ռուսերեն լեզուներով թարգմանությունը:
- Հանձնարարել ՀՀ կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը՝ սահմանված ժամկետներում ապահովել նյութի հայերեն տարբերակի տպագրությունը՝ 40 օրինակ, անգլերեն տարբերակի տպագրությունը՝ 40 օրինակ և նյութի անգլերեն և հայերեն տարբերակները լազերային սկավառակի վրա` 200-ական օրինակ (դիմերեսի նկարազարդմամբ և տուփերով):
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2012 թ. ապրիլի 19, ք. Երևան