Ֆինանսական շուկայում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2006 թվականի մարտի 31-ի գործառնությունների տոկոսադրույքների մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 146 Ա
 31.03.2006

Ֆինանսական շուկայում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործառնությունների տոկոսադրույքների մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «գ» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ   է.

1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական վարչությանը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ֆինանսական շուկայում գործառնություններն իրականացնել հետևյալ տոկոսադրույքներով՝

1.1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կնքվող ռեպո համաձայնագրերի տոկոսադրույքը՝ 4%:
1.2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային վարկերի տոկոսադրույքը՝ 8%:
1.3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող ավանդների տոկոսադրույքը՝ 1%:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի ապրիլի 3-ից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Տիգրան Սարգսյան

2006 թ. ապրիլի 5, ք. Երևան