«Հայաuտանի բանկային համակարգը 2004 թվականին. զարգացումը, վերահսկողությունը, կարգավորումը» հաշվետվությունը հաստատելու մաuին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 260Ա
07.06.2005
«Հայաuտանի բանկային համակարգը 2004 թվականին. զարգացումը, վերահսկողությունը, կարգավորումը» հաշվետվությունը հաստատելու մաuին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իզ» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Հաստատել «Բանկային համակարգը 2004 թվականին. Զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» նյութը (կցվում է):
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակազմին` մինչև սույն թվականի հուլիսի 1-ը ապահովել նյութի անգլերեն լեզվով թարգմանությունը:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը` մինչև սույն թվականի հուլիսի 1-ը ապահովել նյութի հայերեն տարբերակի, իսկ մինչև հուլիսի 20-ը` անգլերեն տարբերակի տպագրությունը, 100-ական օրինակով:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը` ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային մեթոդաբանության և վերլուծությունների վարչության ֆոնդից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ` Տ. Սարգսյան
2005 թ. հունիսի 17, ք.Երևան