«Հայաuտանի ֆինանսական համակարգը 2006 թվականին. զարգացումը, վերահսկողությունը, կարգավորումը» հաշվետվությունը հաստատելու մաuին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 207Ա
 10.07.2007

«Հայաuտանի ֆինանսական համակարգը 2006 թվականին. զարգացումը, վերահսկողությունը, կարգավորումը» հաշվետվությունը հաստատելու մաuին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 

Ո ր ո շ ու մ  է. 

  1. Հաստատել «Հայաստանի ֆինանսական համակարգը 2006. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» նյութը :
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակազմին՝ մինչև սույն թվականի օգոստոսի 10-ը ապահովել նյութի անգլերեն թարգմանությունը:
  3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը՝ մինչև սույն թվականի օգոստոսի 1-ը ապահովել նյութի հայերեն տարբերակի, իսկ մինչև օգոստոսի 25-ը՝  անգլերեն  տարբերակի տպագրությունը՝ 150-ական օրինակ:
  4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը՝ ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության բյուջեի «Հայաստանի բանկային համակարգը. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» հոդվածից:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Տ. Սարգսյան
 
2007 թ. հուլիսի 13, ք. Երևան