Ֆինանսական շուկայում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2008 թվականի օգոստոսի 4-ի գործառնությունների տոկոսադրույքների մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 237 Ա
 04.08.2008

Ֆինանսական շուկայում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործառնությունների տոկոսադրույքների մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «գ» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 

Ո ր ո շ ու մ   է.

1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական վարչությանը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ֆինանսական շուկայում գործառնություններն իրականացնել հետևյալ տոկոսադրույքներով՝

1.1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կնքվող ռեպո համաձայնագրերի տոկոսադրույքը՝ 7.50%:
1.2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային վարկերի տոկոսադրույքը՝ 10.50%:
1.3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 4.50%:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի օգոստոսի 5-ից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

2008 թ. օգոստոսի 4, ք. Երևան