Ֆինանսական շուկայում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2008 թվականի փետրվարի 4-ի գործառույթների տոկոսադրույքների մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 29 Ա
04.02.2008
Ֆինանսական շուկայում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործառնությունների տոկոսադրույքների մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «գ» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական վարչությանը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ֆինանսական շուկայում գործառնություններն իրականացնել հետևյալ տոկոսադրույքներով՝
1.1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կնքվող ռեպո համաձայնագրերի տոկոսադրույքը՝ 6.00%:
1.2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային վարկերի տոկոսադրույքը՝ 9.00%:
1.3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 3.00%:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի փետրվարի 5-ից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյան
2008 թ. փետրվարի 4, ք. Երևան