«Հայաստանի ֆինանսական համակարգը 2009. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» նյութի հաստատման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 62Ա
30.03.2010
«Հայաստանի ֆինանսական համակարգը 2009. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» նյութի հաստատման մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իզ» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Հաստատել «Հայաստանի ֆինանսական համակարգը 2009. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» նյութը (կցվում է):
- Հանձնարարել Կենտրոնական բանկի անձնակազմի կառավարման և արտաքին կապերի վարչությանը` սահմանված ժամկետներում ապահովել նյութի անգլերեն լեզվով թարգմանությունը:
- Հանձնարարել Կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը սահմանված ժամկետներում ապահովել նյութի հայերեն տարբերակի տպագրությունը` 150 օրինակ, անգլերեն տարբերակի տպագրությունը` 150 օրինակ:
- Հանձնարարել Հաշվապահական հաշվառման վարչությանը ծախսերը կատարել Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչության բյուջեի «Հայաստանի բանկային համակարգը. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» հոդվածից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2010 թ. ապրիլ, ք. Երևան