«Հայաստանի ֆինանսական համակարգը 2012. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» նյութի հաստատման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 112Ա
30.04.2013
«Հայաստանի ֆինանսական համակարգը 2012. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» նյութի հաստատման մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Հավանություն տալ «Հայաստանի ֆինանսական համակարգը 2012 թ. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» նյութին (կցվում է):
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը սահմանված ժամկետներում ապահովել նյութի խմբագրումը, հայերեն և անգլերեն տարբերակների տպագրությունը 130-ական օրինակ, և նյութի հայերեն, անգլերեն տարբերակների ձայնագրումը խտասկավառակների վրա` 100 օրինակ (դիմերեսի նկարազարդմամբ և տուփերով):
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը հրապարակել նյութը՝ տեղադրելով ՀՀ կենտրոնական բանկի կայքում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2013 թ. մայիսի 6, ք. Երևան