«Հայաստանի ֆինանսական համակարգը 2014. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» նյութի հաստատման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 104Ա 
05.05.2015

«Հայաստանի ֆինանսական համակարգը 2014. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» նյութի հաստատման մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 

Ո ր ո շ ո ւ մ  է . 

  1. Հավանություն տալ «Հայաստանի ֆինանսական համակարգը 2014. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» նյութին (կցվում է):
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը և հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ սահմանված ժամկետներում ապահովել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Հայաստանի ֆինանսական համակարգը 2014. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» նյութի հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ   Արթուր Ջավադյան

2015 թ. մայիսի, ք. Երևան