Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից առևտրային բանկերի համար սահմանվող պարտադիր պահուստավորման օրացույցի և դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման 2009 թվականի ժամանակացույցի մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 311 Ա
 18.11.2008

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից առևտրային բանկերի համար սահմանվող պարտադիր պահուստավորման օրացույցի և դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման ժամանակացույցի մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժը» և «ժթ» ենթակետերը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Կանոնակարգ 2-ի պարտադիր պահուստավորման հաշվարկման մեխանիզմին վերաբերող փոփոխությունները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ   է.

  1. Հաստատել «Պարտադիր պահուստավորման օրացույցը 2009թ. համար» համաձայն հավելված 1-ի (կցվում է):
  2. Հաստատել «Դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման ժամանակացույցը 2009թ. համար» համաձայն հավելված 2-ի (կցվում է):
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2009 թ. նոյեմբերի 21, ք. Երևան