Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից առևտրային բանկերի համար սահմանվող պարտադիր պահուստավորման օրացույցի և դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման 2010 թվականի ժամանակացույցի մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 309 Ա
17.11.2009
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից առևտրային բանկերի համար սահմանվող պարտադիր պահուստավորման օրացույցի և դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման ժամանակացույցի մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժը»և «ժթ»ենթակետերը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Կանոնակարգ 2-ի 52.2 կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է .
- Հաստատել «Պարտադիր պահուստավորման օրացույցը 2010 թ. համար» համաձայն հավելված 1-ի (կցվում է):
- Հաստատել «Դրամավարկային քաղաքականության գործիքներիտոկոսադրույքների սահմանման ժամանակացույցը 2010թ. համար» համաձայն հավելված 2-ի (կցվում է):
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
- Պարտադիր պահուստավորման օրացույցը 2010թ. համար
- Դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման ժամանակացույցը 2010թ. համար.
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2009 թ. նոյեմբերի 20, ք. Երևան