Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից առևտրային բանկերի համար սահմանվող պարտադիր պահուստավորման օրացույցի և դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման 2011 թվականի ժամանակացույցի մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 309 Ա
 23.11.2010

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից առևտրային բանկերի համար սահմանվող պարտադիր պահուստավորման օրացույցի և դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման ժամանակացույցի մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժը» և «ժթ» ենթակետերը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Կանոնակարգ 2-ի 52.2-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ   է .

  1. Հաստատել «Պարտադիր պահուստավորման օրացույցը 2011 թվականի համար» համաձայն Հավելված 1-ի (կցվում է):
  2. Հաստատել «Դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման ժամանակացույցը 2011 թվականի համար» համաձայն Հավելված 2-ի (կցվում է):
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2010 թ. նոյեմբերի 26, ք. Երևան