Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից առևտրային բանկերի համար սահմանվող պարտադիր պահուստավորման օրացույցի և դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման 2012 թվականի ժամանակացույցի մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 307 Ա
22.11.2011
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից առևտրային բանկերի համար սահմանվող պարտադիր պահուստավորման օրացույցի և դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման ժամանակացույցի մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժը» և «ժթ» ենթակետերը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի 52.2-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է .
- Հաստատել «Պարտադիր պահուստավորման օրացույցը 2012 թվականի համար» համաձայն Հավելված 1-ի (կցվում է):
- Հաստատել «Դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման ժամանակացույցը 2012 թվականի համար» համաձայն Հավելված 2-ի (կցվում է):
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
- Պարտադիր պահուստավորման օրացույցը 2012թ. համար
- Դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման ժամանակացույցը 2012թ. համար
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2011 թ. նոյեմբերի 24, ք. Երևան