Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2012 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագիրը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 20Ա
07.02.2012
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2012 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագիրը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2012 թվականի Դրամավարկային քաղաքականության ծրագիր. առաջին եռամսյակ» նյութը:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը՝ սահմանված ժամկետում իրականացնել նշված նյութի հրատարակումը:
- Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2012 թվականի Դրամավարկային քաղաքականության ծրագիր. առաջին եռամսյակ» նյութը ենթակա է հրապարակման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2012 թ. փետրվարի 9, ք. Երևան