Գնաճի հաշվետվություն/2 (դրամավարկային քաղաքականության 2013թ. երկրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2013թ. առաջին եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն) պարբերականը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 135Ա
31.05.2013
Գնաճի հաշվետվություն/2 (դրամավարկային քաղաքականության 2013թ. երկրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2013թ. առաջին եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն) պարբերականը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Հաստատել «Գնաճի հաշվետվություն/2 (Դրամավարկային քաղաքականության 2013 թվականի երկրորդ եռամսյակի ծրագիր, Դրամավարկային քաղաքականության 2013թ. առաջին եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)» պարբերականը:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը` սահմանված ժամկետում իրականացնել նշված նյութի հրատարակումը:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ սահմանված կարգով հրապարակել այն և տեղադրել ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2013 թ. հունիսի 3, ք. Երևան