Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման 2014 թվականի օրացույցի մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 264 Ա
26.11.2013
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման օրացույցի մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժը» և «ժթ» ենթակետերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
- Հաստատել «Դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման օրացույցը 2014 թվականի համար» համաձայն Հավելված 1-ի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2013 թ. նոյեմբերի 28, ք. Երևան