Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման և տոկոսադրույքի վերաբերյալ 2018 թվականի հրապարակումների ժամանակացույցի մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 252 Ա
 14.11.2017

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման և տոկոսադրույքի վերաբերյալ հրապարակումների ժամանակացույցի մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժը» և «ժթ» ենթակետերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ  է.

  1. Հաստատել «Դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման և տոկոսադրույքի վերաբերյալ հրապարակումների ժամանակացույցը 2018թ. համար» համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2017 թ. նոյեմբերի 16, ք. Երևան