Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման 2019 թվականի օրացույցի մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 204 Ա
27.11.2018
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման օրացույցի մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
- Հաստատել «Դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման, տոկոսադրույքների վերաբերյալ Մամլո հաղորդագրությունների հրապարակման, տոկոսադրույքների վերաբերյալ խորհրդի նիստերի արձանագրությունների հրապարակման, Գնաճի հաշվետվությունների հրապարակման օրացույցները 2019թ. համար» համաձայն Հավելված 1-ի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2018 թ. նոյեմբերի 30, ք. Երևան