Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման 2020 թվականի օրացույցի մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 186 Ա
 29.11.2019

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման օրացույցի մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ   է.

  1. Հաստատել «Դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման, տոկոսադրույքների վերաբերյալ Մամլո հաղորդագրությունների հրապարակման, տոկոսադրույքների վերաբերյալ խորհրդի նիստերի արձանագրությունների հրապարակման, Գնաճի հաշվետվությունների հրապարակման օրացույցը 2020թ. համար» համաձայն Հավելված 1-ի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2019 թ. նոյեմբերի 29, ք. Երևան