Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման և հրապարակումների 2023 թվականի օրացույցը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 208 Ա
29.11.2022
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման և հրապարակումների 2023 թվականի օրացույցը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 310Ա որոշումը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
- Հաստատել «Դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման, տոկոսադրույքների վերաբերյալ մամուլի հաղորդագրությունների հրապարակման, տոկոսադրույքների վերաբերյալ խորհրդի նիստերի արձանագրությունների հրապարակման, Գնաճի հաշվետվությունների հրապարակման օրացույցը 2023 թվականի համար» համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2022 թ. դեկտեմբերի 2, ք. Երևան