Ա/Ձ Ռուբեն Հովհաննիսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի փոխանակման կետի թիվ 643 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 284 Ա
 22.12.2017

Ա/Ձ Ռուբեն Հովհաննիսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի փոխանակման կետի թիվ 643 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36-րդ կետը, հաշվի առնելով Ա/Ձ Ռուբեն Հովհաննիսյանի 2017 թվականի դեկտեմբերի 15-ի և 2017 թվականի դեկտեմբերի 19-ի միջնորդագրերը և կից փաստաթղթերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 59 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Վերաձևակերպել Ա/Ձ Ռուբեն Հովհաննիսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 643 լիցենզիան` կապված փոխանակման կետի գործունեության հասցեի անվանափոխության հետ (նոր անվանումն է՝ ք. Երևան, կենտրոն, Քաջազնունու փողոց հ. 6/7 գրասենյակ):
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2017 թ. դեկտեմբերի 25, ք. Երևան